Մեր մասին
Վի Քեյ Գրուպ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնվել է 2021 թվականին՝ շինարարության ոլորտում փորձառու մասնագետների կողմից և զբաղվում է շինարարական, կոնստրուկտիվ և այլ աշխատանքների կատարմամբ, ինչպես նաև բարձրորակ՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող բետոնե սալերի և բլոկների արտադրությամբ։
2021 թվականից ի վեր ընկերությունը սկսել է ակտիվորեն զարգացնել իր գործունեությունը և իրականացրել է բազում ծրագրեր, աչքի է ընկել բարձր որակի աշխատանքներով։ Այս ընթացքում ընկերությունը ներկայանում է որպես հուսալի գործընկեր՝ հաճախորդներից և պատվիրատուներից ստանալով ամենաբարձր գնահատականներ։
Աայսօր էլ շարունակում ենք բարձր պատասխանատվությամբ կատարել մեր առջև դրված խնդիրները և պատշաճ կերպով ավարտին հասցնել ցանկացած պրոեկտ։
Ընկերությունը ներդրել է ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս բարելավել աշխատանքի որակն ու կրճատել կատարվող աշխատանքների ժամկետները։
Այսօր արդեն Վի Քեյ Գրուպ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 100-ից ավելի փորձառու աշխատակիցներից բաղկացած թիմ է և հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, իսկ մեր ընտանիքում հավաքված բանիմաց և պատասխանատու վարպետների համար շինարարության ոլորտում անլուծելի թնջուկներ չկան։
Մեր աշխատասեր և բանիմաց թիմի շնորհիվ ամենաքմահաճ հաճախորդների՝ ցանկացած բարդության պրոեկտ ամենակարճ ժամկետում հանձնվում է պատվիրատուներին։
ՈՒրախ ենք համագործակցել ցանկացած պատվիրատուի հետ՝ խոստանալով ամենալավ արդյունք։